Բամբակաշատում որդին ու դուստրը ծեծելով սպանել են մորը
Արմավիրի մարզի Բանբակաշատ գյուղում մի քանի օր առաջ սահմռկեցուցիչ դեպք է գրանցվել՝ մոտ 80-ամյա կնոջը ծեծելով սպանել են: Նախնական վարկածով՝ նրան դաժան ծեծի են ենթարկել իր հարազատ երեխաները, ովքեր, ըստ խոսակցությունների, հոգեկան խնդիրներ ունեին:
Բամբակաշատի գյուղապետ Արբակ Եղիազարյանը ORER.am-ի հետ զրույցում ասաց. «Տիկին Լենան, նրան այդպես էին կոչում, բայց իսկական անունը Լենա չէր, ապրում էր տղայի և աղջկա հետ: Տիկին Լենան մոտ 70 տարեկան կլիներ»: Գյուղապետն ասաց, որ դեպքի մանրամասներին ծանոթ չէ, սակայն գիտի, որ հարուցվել է քրեական գործ: