Փրկարարները և ոստիկանները կանխել են ինքնասպանության փորձը
ՀասարակությունՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ապրիլի 10-ին, ժամը 18:35-ին տեղեկատվություն է ստացել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Երևան քաղաքի Կիևյան կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ միասին կանխել են ինքնասպանության փորձը. քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին: