Երիտասարդին հրազենային վնասվածք պատճառողին ոստիկանությունը բերման է ենթարկել
ՀասարակությունՀիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ Հարավարևմտյան թաղամասի բենզալցակայանի մոտից աջ ոտքի հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց 1996 թվականին ծնված Անդրանիկ Ն.-ն,ով ի վիճակի չի եղել հաղորդում տալ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Անդրանիկ Ն.-ին հրազենային վնասվածքը ԱԿՍ ինքնաձիգից պատճառել է 1989 թվականին ծնված Ռազմիկ Ղ.-ն, ով ներկայացել է ոստիկանության Մալաթիայի բաժին և ներկայացրել ԱԿՍ ինքնաձիգը:
Կատարվում է նախաքննություն: