Նշանակումներ ԱԻՆ-ում. համալրվել են սահմանամերձ գոտիների ջոկատները
ՀասարակությունՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի, Տավուշի, Սյունիքի,Վայոց ձորի ևԱրարատի մարզային փրկարարական վարչություններում, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում, ՓԾ Փրկարարական ուժերի, Քաղպաշտպանության, Բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչություններում, Հայ-ռուսական հումանիտար արձագանքման կենտրոնում և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարար Դ. Տոնոյանի այլ հրամաններով` ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի «911» ծառայության պետ, ՃԿԱԿ պետի տեղակալ Ռոբերտ Հարությունյանին շնորհվել է փ/ծ գնդապետի, Լոռու մարզային փրկարարական վարչության Տաշիրի ՀՓՋ հրամանտար Հովսեփ Արշակյանին և Գեղարքունիքի ՄՓՎ ՃԿԿ ավագ հրահանգիչ Վահրամ Գորոյանին շնորհվել է փ/ծ մայորի կոչում:
Համալրվել են սահմանամերձ գոտիների հատուկ օբյեկտների պահպանության ջոկատները: