Երևան, 28.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով Եկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա Սողոմոնյան Նույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք Չալաբյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան» Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե» «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ Եռաբլուրում Ոչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան» 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան


ՍԱՊԾ–ն փորձում է դուրս գալ «լեթարգիական» քնից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացված վերջին ստուգումների արդյունքում պարզվել էր, որ մայրաքաղաքում գործող անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող կազմակերպությունները բազմաթիվ խախտումներով են աշխատում: Բացի այդ, պատշաճ չեն իրականացնում փորձաքննությունները:

Խոսքը «Անասնապահական մթերքի փորձաքննության կենտրոն», «Կենդանական ծագման մթերքի փորձաքննության կենտրոն» և «Հակահամաճարակային արշավախումբ» ՍՊԸ–ների մասին է: ՍԱՊԾ–ն պարզել է, որ նշված կազմակերպությունները փորձաքննություններն իրականացրել են կա՛մ առանց համապատասխան սարքավորումների, կա՛մ անհայտ ծագման սարքավորումներով: Բայց ավելի հաճախ դրանք ձևական բնույթ են կրել: Ավելին, շրջանցելով օրենքը մսի որակի բավարար կասկածների ժամանակ ընկերությունները չեն տեղեկացրել լիազոր մարմնին:

Պարզվել է նաև, որ լաբորատոր փորձաքննության ընթացքում օգտագործվել են նաև անհայտ ծագման այնպիսի նյութեր, որոնք ի սկզբանե կասկածի տակ են դրել փորձաքննության արդյունքները: Բացի այդ, փորձաքննություններն իրականացվել են առանց կենդանիների ներքին օրգանների՝ թոքեր, սիրտ, լյարդ, և այլ, առկայության, իսկ նմուշառումը կատարվել է սխալ՝ առանց մկանային ու ոսկրային հյուսվածքների, որի պայմաններում փաստացի հնարավոր չի եղել պարզել ոչ մսի որակը, ոչ էլ կենդանու հիվանդությունների առկայությունը:

Ուշագրավն այն է, որ կազմակերպությունները նման գործունեություն իրականացնելու լիցենզիա են ստացել մոտ 10 տարի առաջ՝ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից: Եվ ստացվում է, որ տևական ժամանակ աշխատելով այդ ոճով, «օգնել» են որ սպառողը չիմանա, թե շուկայում վաճառվող միսն իրականում ինչ որակ ունի և արդյո՞ք այն ուտելու ենթակա է:

Հետաքրքիր է, որ մսի շուկայում առկա, վտանգավորության բոլոր սահմանները հատած ու բարձիթողի վիճակի մասին մամուլը շատ է ահազանգել: Չինովնիկների համար էլ երբեք գաղտնիք չի եղել, որ մսի որակն իրականում չի ստուգվում և կազմակերպություններն ընդամենը թուղթ մրոտելով են զբաղվում: ՍԱՊԾ–ն էլ սեփական անգործությունը թաքցնելու համար ջայլամի կեցվածք էր ընդունել և տեղավորվել էր համապատասխան գերատեսչության թիկունքում:

Ծառայության կողմից այդ լռության ռեժիմը խախտվեց, երբ ներկայի վարչապետը «շանտղություն» որակեց անորակ սննդամթերքի առկայությունը տեղական շուկայում: Եվ հավանաբար, այդ օրից սկսած, ՍԱՊԾ–ն սկսեց «ուշադրություն» դարձնել, թե՛ շուկայում վաճառվող մթերքների որակին և թե՛ համապատասխան շղթայում զբաղված բոլոր օղակների «աշխատանքին»:

Ու հիմա, երբ ՍԱՊԾ–ն ստանձնել է այս ժանգոտած օղակներն աշխատեցնելով, հանկարծ «պարզել» է, որ գրանցված կազմակերպությունները նույնիսկ համապատասխան գործիքներ չունեն, մսի նմուշառումը պատշաճ իրականացնելու համար:

Ինչ վերաբերում է ՍՊԸ–ներին կամ Ա/Ձ–ներին նման լիազորություններ տալուն, ապա պարզվում է, որ 2015–ին ընդունված նոր օրենքը թույլ է տալիս, որ ցանկացած մեկը, ով ի սրտե ուզում է մսի որակը ստուգելով փող աշխատել, կարող է մի սովորական «բութկա» բացել ու առանց ոլորտի մասին տարրական գիտելիք ունենալու, իրեն մսի որակի մասին համապատասխան «թուղթ» տալու գործառույթ վերապահել: Եվ դրա համար ակադեմիաներ ավարտել պետք չէ, այլ ընդամենը հարկավոր է դիմել Ֆինանսների նախարարություն, կատարել համապատասխան մուծումները, գործունեություն իրականացնելու մասին ծանուցել գերատեսչությանը, ստանալ թույլտվություն, և՝ վերջ:

Ֆինանսների նախարարության Լիցենզավորման գործակալության պետ Սենիկ Վարդանյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ եթե մսի որակի ստուգմամբ զբաղվող կազմակերպությունները նախկինում լիցենզավորվում էին, որի ժամանակ լաբորատորիա ունենալու, մասնագիտական որակավորում ունեցող անձանց պահանջ նույնպես եղել է:

Սակայն, երբ պետության քաղաքականությունը տանում էր դեպի լիցենզիաների պարզեցում ու հեշտացում, իրականացվել են մի շարք օրենսդրական փոփոխություններ: Արդյունքում՝ անասնաբուժասանիտարական գործունեության տեսակը համարվել է ծանուցման ենթակա գործունեության տեսակ:

«Իսկ թե տվյալ ընկերությունը որքանով է լավ կամ վատ կատարում իր լիազորությունները կամ արդյո՞ք նրա գործունեությունը համապատասխանում է պահանջվող օրենսդրությանը, պետք է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկի»,– ասաց Ս. Վարդանյանը:

Լիցենզավորման գործակալության պետը տեղեկացրեց նաև, որ ՍԱՊԾ վերջին ստուգումների արդյունքների հիմքով ֆինանսների նախարարությունում նույնպես վարչական վարույթ կա հարուցված, բայց գործունեության տեսակ հաշվառելն ու վերահսկելը տարբեր գործառույթներ են:

«Վերահսկողություն իրականացնելը մեր գործառույթների մեջ չի մտնում: Մենք վարչական վարույթ ենք հարուցում և այդ մասին ծանուցում ենք համապատասխան մարմիններին, որպեսզի իրենց դիրքորոշումը ներկայացնեն: Դիրքորոշումը ստանալուց հետո նախարարությունում կազմակերպվում են լսումներ, որից հետո համապատասխան որոշում է կայացվում: Կասեցման որոշում կայացնելուց հետո տվյալ կազմակերպությունները չեն կարողանա զբաղվել նույն գործունեությամբ, մինչև այդ որոշումը չվերացվի: Որոշումը վերացվում է, եթե խախտումները վերացնում են, որից հետո կրկին կազմակերպությունները կարող են շարունակել նույն գործունեությամբ զբաղվել»,– ասաց Ս. Վարդանյանը:

Ինչպես արդեն նշվեց, «Անասնապահական մթերքի փորձաքննության կենտրոն», «Կենդանական ծագման մթերքի փորձաքննության կենտրոն» և «Հակահամաճարակային արշավախումբ» ՍՊԸ–ները այս որոշումից դեռ տարիներ առաջ են լիցենզիա ստացել և ստացվում է, որ առանց գործիք ու լաբորատորիա ունենալու կարողացել են այդ լիցենզիա կոչվածը ստանալ: Իսկ թե ինչու է այդ ամենի մասին նոր–նոր իմանում ՍԱՊԾ–ն, դա էլ արդեն մեկ այլ խոսակցության թեմա է, որին կանդրադառնանք առաջիկայում:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Հայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանՀպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանԿոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորՄեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովԵկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանՆույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան «Մեկ in Մեկ»․ նոր կատակերգության պրեմիերան՝ հայտնի դեմքերի անսպասելի կերպարներով Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամի