Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար
ՀասարակությունՎրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացրել են, որ ապրիլի 11-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը երկկողմանի բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգի աների նախարարության լրատվական ծառայությունից, ծանրաքարշ ավտոմեքենաների համար ավտոճանապարհն այս պահին փակ է: