Կարեն Գրիգորյանը հաղթել է «Բանգկոկ օփեն»-ի 3-րդ տուրում
ՍպորտԹաիլանդում տեղի ունեցան «Բանգկոկ օփեն» միջազգային մրցաշարի 3-րդ տուրի պարտիաները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 3-րդ տուրում Կարեն Գրիգորյանը առավելության հասավ Վերդուր Խավիերի նկատմամբ: 3 տուրից հետո 9 շախմատիստ վաստակել են 3-ական միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Կարեն Գրիգորյանն իր ակտիվում ունի 2.5 միավոր և ընթանում է մրցաշարի առաջատարներին հետապնդողների խմբում: