Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարն ազատվել է աշխատանքից
ՀասարակությունԻնչպես տեղեկանում են Կառավարության պաշտոնական կայքից, վարչապետի որոշմամբ աշխատանքից ազատվել է Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը․ «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 21-րդ կետով և 33-րդ հոդվածի 1-ին կետի «ժգ» ենթակետով` Սվետլանա Դավթյանին ազատել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից»- ասվում է հաղորդագրության մեջ: