Արարատի մարզից ստացվել է 10 ներդրումային ծրագրի առաջարկ
ՏնտեսությունՀՀ վարչապետի գլխավորությամբ ՀՀ մարզեր աշխատանքային այցերի արդյունքում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում մարզերից շարունակում են ստացվել մի շարք ներդրումային ծրագրերի առաջարկություններ: Ապրիլի 11-ի դրությամբ ՀՀ Արարատի մարզից ստացվել է 10 ներդրումային ծրագրի առաջարկ, որոնք առաջիկայում կքննարկվեն ՀՀ կառավարության հարթակում:
Այս մասին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
ՀՀ Արարարտի մարզի ներդրումային ծրագրեր
N |
Համայնք |
Ծրագիրը |
1 |
Տափերական |
Օրգանական մթերքների արտադրություն և վերամշակման կազմակերպում
|
2 |
Ազատավան |
Չորանոցի ստեղծում
|
3 |
Փոքր Վեդի |
Գինու և մրգային օղիների արտադրություն |
4 |
Ղուկասավան |
Ջերմոցային տնտեսության հիմնում
|
5 |
Նոր կյանք |
Ջերմոցային տնտեսության հիմնում
|
6 |
Վեդի |
Չորանոցի և մրգի սառնարանի կառուցում
|
7 |
Արարատ գյուղական համայնք |
Վիետնամական ցեղատեսակի խոզերի բուծման ֆերմերային տնտեսություն
|
8 |
Վեդի |
Աղբի տեսակավորման կայանի կառուցում
|
9 |
Լուսաշող |
Կաթի վերամշակում` «ԼենՀով»
|
10 |
Մասիս |
Սպանդանոցի ընդլայնում և թափոնների վերամշակման հոսքագծի կառուցում` «Ոսկե կացին»
|