Անչելոտի. Լևանդովսկու մասնակցությունը Ռեալի հետ խաղին դեռ հարցականի տակ է
ՍպորտՄյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու` Մադրիդի «Ռեալի» հետ կայանալիք խաղին մասնակցելու մասին:
«Վաղը կտեսնենք, թե որքան լուրջ է Լևանդովսկու վնասվածքը: Դրանից հետո ամեն ինչ պարզ կլինի:
Չգիտեմ, թե արդյոք վաղը Ռոբերտն իրեն լավ կզգա: Սակայն իր մարզավիճակը չի փոխի մեր մարտավարությունը: Հասկանում ենք, թե որքան կարևոր ֆուտբոլիստ է նա մեզ համար, սակայն մենք կարող ենք փայլուն հանդիպում անցկացնել նաև առանց նրա:
Նոյերը պատրաստ է խաղին: Հումելսը չի կարող մասնակցել «Ռեալի» հետ խաղին»,- իտալացի մասնագետի խոսքն է մեջբերում Deutsche Welle-ը: