Դոլարը, եվրոն, ֆունտն ու ռուբլին թանկացել են
ՏնտեսությունՀայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը ապրիլի 11-ին կազմել է 486,04 դրամ: Այն ապրիլի 10-ի համեմատ արժևորվել է 0,43 դրամով:
Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 514,13 դրամ՝ արժևորվելով 0,45 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 603,47 դրամ է՝ ապրիլի 10-ի համեմատ այն արժևորվել է 1,46 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը ապրիլի 11-ին կազմել է 8.55 դրամ` ապրիլի 10-ի համեմատ այն արժևորվել է 0.08 դրամով:
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 280,34 դրամ, ոսկի՝ 19.533,97 դրամ, պլատին` 14,688,95 դրամ: