Երևան, 28.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով Եկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա Սողոմոնյան Նույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք Չալաբյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան» Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե» «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ Եռաբլուրում Ոչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան» 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան


Ինչո՞ւ են թաքցնում ծառերը կտրող վանդալի անունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն հաշվարկներ են արվում ո՞վ ընտրվեց, ով` ոչ: Հիմնականում արդեն ընտրվողը գիտի, որ ընտրվել է: Ցնծացողը ցնծում է: Հաղթողն իր շամպայնը խմել է:

Եվ մի մարդ, չգիտենք, թե ո՞վ, հանդգնել է ու քաղաքի մեջ 23 ծառ է կտրել:

Ո՞վ կարող էր լինել նման կտրիճը. ո՞վ իրեն նման բան թույլ կտար: Ո՞վ է իրեն այդքան ուժեղ ու համարձակ զգացել:

Ես իրավունք ունեմ մտածելու, որ նման մարդը անպայման կապ ունի ընտրությունների ու դրանց արդյունքների հետ: Դե, մոտավորապես այս տրամաբանությամբ` հաղթել ենք ու` կարող ենք: Կամ հաղթողին ո՞վ է դատում` մի քիչ փոխելով ու տեղային դարձնելով հայտնի խոսքը:

Ինչո՞ւ եմ այսպես կարծում: Կարծում եմ, որովհետև ամբողջ այս արվածը պարզապես մտնում է մեր երկրում գործող օրենքների, հասկանալի է` չգրված օրենքների ու առկա բարքերի տրամաբանության մեջ: Էս սարն իմն է, էս ծառն էլ է իմը, քանի որ կարող եմ, քանի որ ուժեղ եմ: Իսկ ուժեղ եմ, որովհետև հաղթել եմ:

Ի դեպ, երբ Սահմանադրությունն էր փոխվում, քննարկումների ժամանակ նրա կողմնակիցները նաև մի կետի վրա էին ցանկանում սևեռել քաղաքական դաշտի ուշադրությունը: Թե այսքան տարի եղել է հաղթողին ամեն ինչ, պարտվողին` ոչինչ: Իսկ հիմա այդպես չի լինելու: Պարտվողն էլ է ինչ–որ բան ստանալու:

Հիմա դեռ պարզ չէ. նոր խորհրդարանը չի կազմավորվել ու չի սկսել աշխատանքը: Գուցե պարտվող կողմը և՞ս ունենա քաղաքական դերակատարություն` չգիտենք: Պարզապես այսպես է ասում Սահմանադրությունը:

Բայց քաղաքական պրոցեսներում մի բան ակնհայտ է: Իսկ մեր երկրի քաղաքական պրոցեսներում` առավել ևս: Իներցիայի օրենքն է անխափան աշխատում: Կամ որ նույնն է` գրված օրենքից առավել, կամ` նրա առջևից գործում է չգրված օրենքը:

Ուստի դեռ ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի մեր հաղթողն իրեն միահեծան ու ամենազոր չզգա ու հանգիստ սրտով ու վստահ ձեռքով չկտրի ծառերը: Քանզի տարածքն իրեն հարկավոր է եղել:

Կամ, ի՞նչ մեղքս թաքցնեմ, մտածում եմ` նրան գուցե հովանավորե՞լ են ավելի վերևներում: Գուցե նրան ասել են` օգնիր ընտրվեմ, քո գործն արա, ու` փոխհատուցումը մեր կողմից: Ու այս մարդն էլ գնացել ու ծառերը կտրել է:

Գուցե սա մի քիչ ֆուտուրիստական ժանրի մտածողության ընթա՞ցք է: Գուցե բնավ էլ այդպես չի՞ եղել: Բայց պարզապես մենք սովոր ենք դրան: Այսքան տարիներ, տասնամյակներ մեր երկրում այդպես է եղել: Ու հիմա էլ մտածում ենք, որ այդպես է կրկին եղել:

Բայց գիտե՞ք, թե ինչն է նաև այսպես մտածելու հիմք տալիս: Այն, որ այս հանցագործին` ծառերը կտրողին, ոստիկանությունը բացահայտեց ու իրենց եզրով` բերման ենթարկեց: Սակայն նրա անուն ազգանունը չեն ասում, որ իմանաս, թե ով է:

Իսկ ինչո՞ւ չեն ասում: Հլա թող մեկը լիներ, ով իրենցից չէր, թեկուզ խիստ կասկածելի լիներ նրա մեղսակցությունը, անունը չէ՞ին տա: Այնպես կտային. Ի՞նչ անմեղության կանխավարկած, ի՞նչ բան…

Ավելին` ողջ օրը կպտտացնեին տեսահոլովակը երկրի բոլոր հեռուստատեսություններով, որ լավ ամրապնդվի մարդկանց գիտակցության մեջ եղած դեպքն էլ, կատարող դեմքն էլ:

Իսկ այս` ծառերի հատման պարագայում, մեր ոստիկանությունը ինչո՞ւ է թաքցնում այդ մարդուն: Ինչո՞ւ չի ուզում, որ հասարակությունն իմանա, թե ո՞վ է իր մեջ ապրող վանդալը, որ ձեռքը բարձրացրել է ծառերի վրա: Երբ դրանց տնկելու, խնամելու, աճեցնելու հետ ինքը ոչ մի կապ չի ունեցել:

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Հրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանՀպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանԿոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորՄեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովԵկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանՆույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան «Մեկ in Մեկ»․ նոր կատակերգության պրեմիերան՝ հայտնի դեմքերի անսպասելի կերպարներով Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները