Խանջյան եւ Վարդանանց փողոցների խաչմերուկում մահվան ելքով վրաերթ է եղել
ՀասարակությունԱպրիլի 11-ին, ժամը 5.30-ին, «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Խանջյան եւ Վարդանանց փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 1943 թ. ծնված Լարիսա Պետրոսյանին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ժամը 11.10-ին, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն: