Էդվարդ Նալբանդյանն ԱԳՆ մեդալ է հանձնել ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Անրի Ռենոյին
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Նախարար Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Ռենոյին արդյունավետ և ակտիվ աշխատանքի համար' նշելով, որ նրա պաշտոնավորման տարիներին հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունները խորացել են, բոլոր բնագավառներում համագործակցությունն էլ ավելի է ամրապնդվել:
Շնորհակալություն հայտնելով իր գործունեության բարձր գնահատականի համար' դեսպան Ռենոն նշել է, որ հպարտ է, որ կարողացել է իր ներդրումն ունենալ հայ-ֆրանսիական բարեկամական կապերի զարգացման մեջ և շնորհակալություն է հայտնել պաշտոնավարման ժամանակ ՀՀ արտգործնախարարության կողմից ցուցաբերած աջակցության համար:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել են հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված համատեղ քայլերի շուրջ:
Հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդման գործում դեսպան Ռենոյի ներդրման համար նախարար Նալբանդյանն ԱԳՆ մեդալ է հանձնել Ֆրանսիայի դեսպանին: