Յուվենտուսի մարզիչ. Եթե Բարսելոնան 6 գոլ խփեց ՊՍԺ-ին, մեզ էլ կարող է 4-ը խփել
ՍպորտԹուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին շատ բարձր է գնահատել «Բարսելոնայի» հարձակվողական պոտենցիալը:
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում թուրինյան ակումբը սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթանակ տոնեց կապտա-նռնագույնների նկատմամբ:
Սակայն Ալեգրին կարծում է, որ պատասխան խաղում «Բարսելոնան» կարող է գրավել իր թիմի դարպասը ոչ մեկ անգամ.
«Եթե «Բարսելոնան» 6 գոլ խփեց ՊՍԺ-ին, ապա մեզ կարող է 4-ը խփել»,- Ալեգրիի խոսքերն է փոխանցում իսպանական «Sport» ինտերնետ-պարբերականը:
Մրցաշարի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Բարսելոնան» արտագնա խաղում 0:4 հաշվով պարտվեց ՊՍԺ-ին: Սակայն պատասխան խաղում Լուիս Էնրիկեի սաները հաղթեցին (6:1) և հաջորդ փուլի ուղեգիր նվաճեցին:
«Բարսելոնայի» և «Յուվենտուսի» միջև պատասխան խաղը տեղի կունենա ապրիլի 19-ին: