Դաժան սպանություն Ջրվեժում. բնակարանում 35-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել
ՀասարակությունԿոտայքի մարզի Ջրվեժ գյուղում ապրիլի 11-ին, հայտնաբերվել է 35-ամյա Ա.Հ.-ի դին: Այս մասին այսօր` ապրիլի 12-ին, NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին ոստիկանության մամուլի ծառայությունից:
Ըստ այդմ, տղամարդու մարմնի տարբեր մասերին կտրող-ծակող գործիքի հարվածների հետքեր կան: Նշանակվել է դատաբժշկական հետազոտություն: Կատարվում է քննություն:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ երիտասարդ տղամարդու սպանությունը տեղի է ունեցել օրեր առաջ͵ սակայն դիակը միայն երեկ է հայտնաբերվել։ նա այդ տանը եղել է մի կնոջ հետ։