Երևան, 12.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Գավառի ապագան կառուցվում է այսօր»․ «Հայկական քվե»-ի թիմով կմասնակցեմ ավագանու ընտրություններին Մենք պայքարում ենք նաև ձեզ համար, ստեփանավանցինե՛ր․ «Ուժեղ Հայաստան» 90 վայրկյան՝ Տիգրան Աբրահամյանի հետ․ անկեղծ զրույց՝ առանց պաշտոնական ձևակերպումների Բանակը ֆեյսբուքյան էջ չէ, որտեղ կարելի է սուտը փաթեթավորել ու վաճառել․ Հրայր Կամենդատյան Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան Սիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցություն Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան» Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ Զաքարյան Հուսով եմ՝ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը՝ հերթականությանը համապատասխան, 2029 թվականին. Լուկաշենկո


Սերիալները մեզ պետք են, բայց ոչ հնդկականները․ կամ ինչու է Խորեն Լևոնյանը միշտ ավելի լավը, քան Չուչակին

BlogNews.am-ը գրում է.

Միանգամից ասեմ, որ եթե դուք Ձեզ համարում եք այնքան բարձրաշխարհիկ ու ճաշակով, որ սերիալներ նայելը սկզբունքորեն անթույլատրելի եք համարում, ապա այս գրառումը․․․ առաջին հերթին Ձեր համար է։

Սերիալները խիստ կարևոր և օգտակար դերակատարություն կարող են ունենալ, քանի որ վաղուց արդեն դարձել են մասսայական մշակույթի անփոխարինելի մասնիկ։ Ու դատարկախոսություն են անում բոլոր նրանք, ովքեր պնդում են, որ լավ սերիալ չի կարող լինել։ Նույն «Game of Thrones» ու «House of Cards» սերիալները կարելի է դասել կինոշեդևրների շարքին։ Նման ծայրահեղական պնդումները պարզապես քաղքենիության դրսևորումներ են։

Հայաստանին պետք են սեփական սերիալներ, այլ հարց է, որ մեր սերիալները դեռ հեռու են նշած երկու գլուխգործոցների մակարդակին հասնելուց ու հեռու են լուսատարիներով։ Սակայն մեր խնդիրն այն է, որ մեր հեռուստաընկերությունները վտանգավոր շրջադարձի ուղի են բռնել ու սեփական կինոարտադրությունը (որի մաս են հանդիսանում նույն սերիալները) զարգացնելը շարունակելու փոխարեն աստիճանաբար հնդկացավի մեջ են ընկնում, իսկ դա դեգրադացիայի երաշխավորված ուղի է։

Ժողովուրդ, եկե՛ք հստակ հասկանանք մի բան․ եթե ուզում ենք, որ մենք էլ մի գեղեցիկ ու ոչ այնքան մոտ ապագայում ունենանք «Game of Thrones» ու «House of Cards» սերիալների որակի արտադրանք, ապա մեզ բոլորիս պետք է պրակտիկա։ Պրակտիկան պետք է կինոարտադրողներին, դերասաններին, տեխնիկական անձնակազմին ու հենց մեզ՝ սպառողներիս։ Ու այնպես էլ չէ, որ վիճակներս անհույս է։ Խոսենք ավելի առարկայական ու կոնկրետ օրինակներով։

Երեկ catch up-ով դիտեցի Armenia Premium-ով հեռարձակվող «Եղնիկների կածանը» սերիալի առաջին երկու սերիաները ու կարող եմ ասել, որ եթե համեմատենք մոտ 10 տարի առաջ թողարկվա հայկական առաջին հեռուստասերիալի՝ «Դժբախտ երջանկության» հետ, ապա սարերի ու ձորերի տարբերություն է։

Նշանակո՞ւմ է արդյոք, որ «Եղնիկների կածանը» անթերի է ու պետք է միջազգային մրցանակաբաշխությունների ներկայացնել։ Իհարկե, ո՛չ։ Թերություններ կան․ կարելի էր ավելի սերտորեն աշխատել ՊՆ-ի հետ ու ռազմական գործի մասնագետների ներգրավել՝ որպես կոնսուլտանտներ, կարելի էր պաթոսային, լիրիկական դադարներին ավելի քիչ տեղ ու դեր հատկացնել ու էլի բազմաթիվ հում դրվագներ, որոնք, սակայն, շատ ավելի քիչ էին, քան դրական կողմերը՝ լավ սցենարը, լավ դերասանները, լավ ռեժիսուրան, որակյալ օպերատորական աշխատանքը և հետաքրքիր սյուժետային գիծը (փառք Աստծո, այս անգամ հերոսներն ու «լավ տղերքը» ոչ թե գողականներ են, այլ զինվորականներ), որը, լինելով մտացածին, այնուամենայնիվ, խարսխված է բոլորիս համար ակտուալ ու հասկանալի իրադարձությունների՝ մեր ռազմական ուղղաթիռի խոցման ու, ասում են, Ապրիլյան պատերազմի իրադարձությունների վրա։

Ողջ խնդիրը մեր ակնկալիքներն ու սխալ համեմատություններն են։ Նույն «Եղնիկների կածանը» չի կարելի համեմատել «Game of Thrones»-ի ու «House of Cards»-ի հետ թեկուզ այն պարզ պատճառով, որ նշված երկուսի ամեն սերիայի 5 եթերային րոպեի վրա ավելի շատ գումար է ծախսվում, քան «Եղնիկների կածանի» ամբողջ եթերաշրջանի վրա է ծախսվել, և այն պատճառով (ինչը շատ ավելի կարևոր է, քան փողային մասը), որ Հոլիվուդը սերիալներ ու ֆիլմեր նկարում է արդեն շուրջ 100 տարի, իսկ մենք՝ 10-15 (խորհրդային փորձը հաշիվ չէ)։ Ուստի նույն «Եղնիկների կածանը» պետք է համեմատել հայկական պրոդուկտի հետ, որպեսզի հասկանալի լինի առաջընթացը։

Հարցի մյուս կողմը․ սերիալը կարող է ու կամա, թե ակամա հանդիսանում է ուժեղագույն դաստիարակչական միջոց։ Ի՞նչ կարող է դաստիարակել մեր հասարակությունում հնդիկ Չուչակին, եթե այդ պրոդուկտը ի սկզբանե ստեղծվել է հենց հնդիկ լսարանի համար։ Իսկ Խորեն Լևոնյանը կարող է (եթե վերադառնում ենք նույն «Եղնիկների կածանին»)․ կարող է իր կերպարով դաստիարակել հայրենասիրություն, ճիշտ բեմական խոսք ու գրագիտություն, ի վերջո, լավ դերասան լինելու մղում կարող է ստեղծել այդ սերիալը նայողների մոտ։

Դրա համար էլ կրկնեմ․ պայմանական Խորեն Լևոնյանը միշտ ավելի լավն է, քան պայմանական Չուչակին։ Ավելին ասեմ՝ Քեվին Սփեյսիից էլ ու Փիթեր Դինքլեյջից էլ է լավը։ Ոչ թե, որովհետև գլոբալ մասշտաբի հանճարեղ դերասան է, ոչ էլ անգամ նրա համար, որ մերն է։ Պրոդուկտն է մերը, ու մենք ենք շահագրգռված, որ մասսայական մշակույթի դարաշրջանում մեր հասարակությունը կրթվի ու աշխարհընկալում ձևավորի՝ հիմնվելով մեր ստեղծած մոդելների վրա։ Այ սա է կարևորը։

Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՆարեկ Կարապետյանն առաջարկում է բանակում տիրող իրավիճակի և անվտանգային խնդիրների հարցով ստեղծել Քննիչ հանձնաժողովԻշխանության հասցեին կոշտ քննադատություն․ սահմանային անվտանգության հարցերից մինչև մեկ անձից գնումների ուռճացված պայմանագրեր. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն անընդհատ խոսում է իր վախճանի մասին կախաղանի կամ գնդակահարության միջոցով. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիրների համար ՏԻՄ ընտրություններում ներկայանալը շատ դժվար գործընթաց է. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ Ֆրանսիայի նախագահը համոզեց հրաժարվել Արցախից. 2027թ․ ընտրություններին ընդառաջ․ ԶաքարյանԻնչու՞ են Հայաստանի սահմաններն այսքան խնդրահարույց․ Գառնիկ Դավթյանն առաջարկում է Շաքիի դեպքը քննել նաև այս համատեքստումԺամանակն է բացահայտելու COP17-ի կազմակերպման ընթացքում Փաշինյանի կառավարության կոռուպցիոն ռիսկերըՀայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմություն Բա որ բյուջեն գումարի խնդիր չունի, ինչո՞ւ են նոր վարկեր վերցնում. Մարիաննա Ղահրամանյան Փոխանակ գումար ծախսենք անտեղի տոնակատարությունների վրա, եկեք աջակցենք նրանց, ովքեր ունեն դրա կարիքը. տեսանյութUcom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը ՔՊ-ն ԱԺ ամբիոնից հնչեցված՝ պետական միջոցների վատնման մեղադրանքներին հակափաստարկներ չներկայացրեց․ Մարիաննա Ղահրամանյան Կրթության ոլորտում շատ լարված մթնոլորտ է տիրում. Ատոմ ՄխիթարյանՊետք է ստեղծել հանրային խորհրդարան և ներկայացնել հանրության իրական պահանջները. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ով է իրականում այս վարչախմբի հիմնական արտաքին գործընկերը, և ինչում է դա արտահայտվում․ Ավետիք ՉալաբյանՀայաստանը իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում այլևս որոշիչ ձայն չունի աշխարհում. Ցոլակ ԱկոպյանՇաքիից մինչև Մեղրի ու բանակի ոչ մարտական կորուստներ․ համակարգայի՞ն ճգնաժամ անվտանգության ոլորտում․ Մարիաննա Ղահրամանյան Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ ԿարապետյանԱրագ հարցեր, անկեղծ պատասխաններ․ մեկնարկում ենք «Քաղբլից» նոր հաղորդաշարը․ տեսանյութՊայքար՝ ընդդեմ զիջումների, պայքար՝ ընդդեմ ահաբեկչության լռեցման․ պայքար՝ հանուն մեր ինքնության․ տեսանյութ«Հայոց Ազգային Բանակը պետք է դառնա գիշատիչների բանակ»․ Խաչիկ ԱսրյանԲացվել է Ակբա բանկի նոր գլխամասային գրասենյակըԱմուլսարը պետք է մնա սար․ Հրայր ԿամենդատյանՍադիկ Ազիմով․ միջազգային փորձ և թվային փոխակերպման առաջատար ԶՊՄԿ-ում Ամուլսարի շահագործումը՝ սպառնալիք Հայաստանի բնությանն ու ժողովրդին․ Գևորգ Տերտերյանի ահազանգը «Գավառի ապագան կառուցվում է այսօր»․ «Հայկական քվե»-ի թիմով կմասնակցեմ ավագանու ընտրություններինՄենք պայքարում ենք նաև ձեզ համար, ստեփանավանցինե՛ր․ «Ուժեղ Հայաստան»90 վայրկյան՝ Տիգրան Աբրահամյանի հետ․ անկեղծ զրույց՝ առանց պաշտոնական ձևակերպումներիԲանակը ֆեյսբուքյան էջ չէ, որտեղ կարելի է սուտը փաթեթավորել ու վաճառել․ Հրայր Կամենդատյան Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան Երկուշաբթի լույս չի լինիԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրեխան մեքենայում առանց աթոռակի. տուգանքը կկրկնապատկվի և կավելանա տուգանային միավորԱռաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա, որը կկարողանա գործարք կնքել․ Թրամփ1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն է․ բախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ըԳեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԱյսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան էրՄայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներըՔաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները․ Երևանում կայացել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի աշխատաժողովըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստՈւկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York TimesՄաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպանԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն