Վրաստանը մինչեւ տարեվերջ չի պլանավորում ռուսական գազ գնել
ՏնտեսությունՎրաստանը մտադիր Է մինչեւ 2017 թվականի վերջն իրեն անհրաժեշտ ամբողջ բնական գազը գնել Ադրբեջանից՝ լրացուցիչ ծավալների համար չդիմելով «Գազպրոմին»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Վրաստանի Էներգետիկայի նախարար, փոխվարչապետ Կախա Քալաձեն Վրաստանի Հանրային հեռարձակողի Առաջին ալիքի եթերում:
Վրաստանը 2017 թվականին «Գազպրոմ Էքսպորտի» հետ ստորագրել Է երկու տարվա համաձայնագիր: Վրացական կողմը համաձայնել Է «Գազպրոմի առաջարկությանը՝ Ռուսաստանից Հայաստան «կապույտ վառելիքի» տարանցման դիմաց վճարումն ստանալ փողով, այլ ոչ թե գազով: 2017 թվականին տարանցման համար վճարի մի մասը կստացվի գազով, իսկ արդեն 2018 թվականից՝ միայն փողով:
«Համաձայնագիրը, որը ձեւակերպվել Է «Գազպրոմի» հետ, մեզ հնարավորություն Է ընձեռում ստացված միջոցներով գազ գնելու Ադրբեջանից, նաեւ մենք հնարավորություն ունենք գազ գնելու Իրանից: Բայց այսօրվա դրությամբ մենք որոշում ենք ընդունել ներմուծել միայն ադրբեջանական բնական գազ»,- ասել Է Քալաձեն: Փոխվարչապետը չի բացառել, որ «Գազպրոմի» հետ համաձայնագիրը երկու տարի անց կվերանայվի, հաղորդել Է Sputnik-ը: