Samsung-ը երկէկրան սմարթֆոն է փորձարկում
ՀասարակությունՀարավկորեական Samsung տեխնոլոգիական ընկերությունը փորձարկում է 2 էկրանով համալրված նորարարական սմարթֆոնի նախնական տարբերակը, հայտնում է The Verge` տեղի լրատվամիջոցներին հղումով:
Աղբյուրը մանրամասնում է, որ տեխնոլոգիական «հսկան» մտադիր է ընթացիկ տարում նմանօրինակ մի քանի սմարթֆոն փորձարկել: Հայտնի է, որ 2017թ. առաջին կիսամյակում կարտադրվի 5 դյույմ անկյունագծով OLED էկրանով 2.000-3.000 հատ երկէկրան սմարթֆոն:
Հայտնի է, որ դրանք նախատեսված չեն լինելու սպառողական շուկայի համար:
The Verge-ը հավելում է, որ ներկայում ընկերությունն աշխատում է նաև ճկվող էկրանով սմարթֆոնի ստեղծման ուղղությամբ: