Հոնկոնգում հյուրանոցի աշխատողը 2 մլն եվրո կեղծ թղթադրամների գաղտնարան է գտել
ՀասարակությունՀոնկոնգի հյուրանոցներից մեկի աշխատակիցը գաղտնարան է գտել, որտեղ թաքցվել էին 2 մլն եվրո ընդհանուր գումարով կեղծ թղթադրամներ: Այս մասին հայտնումէ South China Morning Post պարբերականը:
Նշվում է, որ եվրոյի կեղծված թղթադրամները Intercontinental Grand Stanford հյուրանոցի աշխատակիցը հայտնաբերել է կախովի առաստաղում: Երկու պայուսակներում եղել են 500 եվրո անվանական արժեքով 4 հազար թղթադրամներ: Կեղծ թղթադրամները ոստիկանությունն առգրավել է:
Ներկայումս ոտիկանությունը թղթադրամների կեղծման գործով կալանավորումներ է կատարել: Ոստիկանությունում աղբյուրը պարբերականին հայտնել է, որ կեղծման որակը բավականին բարձր է: Կատարվում է քննություն: