Լևանդովսկին չի կարող մասնակցել Ռեալի հետ հանդիպմանը
ՍպորտՄյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին չի կարող մասնակցել Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/4 եզրափակչի` Մադրիդի «Ռեալի» հետ առաջին հանդիպմանը,- վստահեցնում է Sport Bild-ը:
28-ամյա լեհ հարձակվողը չի հասցրել ապաքինվել ուսի վնասվածքից, որը ստացել էր Դորտմունդի «Բորուսիայի» (4:1) հետ խաղի ընթացքում:
Երեկ Լևանդովսկին մարզվել է ընդհանուր խմբում մոտ 20 րոպե: Մյունխենյան ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտարարել էր, որ ֆուտբոլիստի մասնակցության վերջնական որոշումը կկայացվի խաղից առաջ:
Լևանդովսկին կարող է մասնակցել Մադրիդում կայանալիք հանդիպմանը, որը կկայանա ապրիլի 18-ին: