Ռուսաստանի քաղաքականությունը փոխում է աշխարհի քարտեզի գույները. Մարգվելաշվիլի
ՄիջազգայինՌուսաստանի քաղաքականությունն «ամեն օր փոխում է աշխարհի քաղաքական քարտեզի գույները»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է Ճապոնիայում կայացած մամուլի ասուլիսում, որտեղ նա գտնվում է պաշտոնական այցով: Նախագահի ելույթը հաղորդվել է վրացական հեռուստաալիքների եթերում:
«Այդ քաղաքականությունն ամեն օր փոխում է աշխարհի քարտեզը: Քարտեզի գույները փոփոխվում են այն տեսությունների հիման վրա, որոնք ստեղծվում են Մոսկվայում: Ղրիմն այժմ այլ գույն ունի, Դոնեցկը և Լուգանսկը՝ նույնպես: Այլ գույներ ունեին նաև Աբխազիան և այպես կոչված Հարավային Օսիան: Այժմ նրանք դարձյալ փորձում են փոխել այդ գույները»,- ասել է Մարգվելաշվիլին:
«Քարտեզի գույների նման անկայունությունը ժամանակակից աշխարհում խնդիրներ է ստեղծում ամբողջ տարածաշրջանի անվտանգության համար»,- նշել է Վրաստանի նախագահը: Ընդսմին նա հայտարարել է, որ «հակամարտությունները ոչ մի լավ բան չեն բերի Ռուսաստանին», հաղորդել է «Նովոստի Գրուզիան»: