Մոսկվայի «Արարատը» հաղթանակով է մեկնարկել
ՍպորտՄոսկվայի հայ երիտասարդների ասոցիացիայի ստեղծած Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբը հաղթանակով է մեկնարկել Ռուսաստանի առաջնության երրորդ դիվիզիոնի «Մոսկվա» գոտու մրցաշարում: Առաջին տուրում հայկական ակումբը նվազագույն հաշվով հաղթել է «Զելենոգրադին»: Միակ գոլը 79-րդ րոպեին խփել է Աբդուլին Սուլեյմանը:
Հիշեցնենք, որ «Արարատի» կազմում հայտավորվել են 4 հայ ֆուտբոլիստներ՝ «Փյունիկի», «Ուլիսի», «Գանձասար-Կապանի», Հայաստանի երիտասարդական եւ ազգային հավաքականների նախկին կիսապաշտպան Արտակ Ալեքսանյանը, 16-ամյա Արթուր Ալեքսանյանը, 17-ամյա Ալբերտ Մնացականյանն ու 19-ամյա Ալեքսանդր Քերոբյանը: