Անդրե Աղասի. Երբեք չէի կարողանում խաղալ այնպես, ինչպես դա անում է Ֆեդերերը
ՍպորտԱշխարհի նախկին առաջին ռակետ Անդրե Աղասին պատմել է, որ հիացած է շվեյցարացի 35-ամյա թենիսիստ Ռոջեր Ֆեդերերի մարզավիճակով:
«Յուրաքանչյուր խաղացող ինքն է կառուցում իր կարիերան եւ յուրաքանչյուրն ունի այն ավարտելու իր պատճառները: Ես հեռացա սպորտից, երբ մարմինս սկսեց չդիմանալ այդպիսի ծանրաբեռնվածության: Այնպես որ, ես պարզապես չունեի այլ տարբերակ: Բացի այդ, ես երբեք չէի կարողանում խաղալ այնպես, ինչպես դա անում է Ֆեդերերը: Կարծում եմ՝ նա կկարողանա հանդես գալ եւս 4-5 տարի»,- Աղասիի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 7-ակի հաղթող Աղասին կարիերան ավարտել էր 36 տարեկանում: