«Շիրակը» դարձյալ տուգանվել է լուսատախտակի պատճառով
ՍպորտՏեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ:
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Նիստի ընթացքում որոշում է կայացվել «Շիրակ»-«Բանանց» խաղին լուսատախտակը ուշ միացնելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 16-րդ հոդվածի 34-րդ կետի համաձայն, «Շիրակ» ֆուտբոլային ակումբին տուգանել 10000 դրամով:
Հիշեցնենք՝ ավելի վաղ «Շիրակը» տուգանվել էր «Փյունիկի» հետ խաղում լուսատախտակի չաշխատելու համար:
Նիստի ամբողջական արձանագրությունը կարող եք տեսնել այստեղ: