Երևան, 12.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Գավառի ապագան կառուցվում է այսօր»․ «Հայկական քվե»-ի թիմով կմասնակցեմ ավագանու ընտրություններին Մենք պայքարում ենք նաև ձեզ համար, ստեփանավանցինե՛ր․ «Ուժեղ Հայաստան» 90 վայրկյան՝ Տիգրան Աբրահամյանի հետ․ անկեղծ զրույց՝ առանց պաշտոնական ձևակերպումների Բանակը ֆեյսբուքյան էջ չէ, որտեղ կարելի է սուտը փաթեթավորել ու վաճառել․ Հրայր Կամենդատյան Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան Սիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցություն Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան» Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ Զաքարյան Հուսով եմ՝ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը՝ հերթականությանը համապատասխան, 2029 թվականին. Լուկաշենկո


Նրան լուրջ չէին վերաբերվել. ինչպես 10 տարի անց Քրիստինե Պեպելյանն իրականացրեց անծանոթ աղջկա երազանքը

Asekose.am-ը գրում է.

 Օրեր առաջ երգչուհի Քրիստինե Պեպելյանը ներկայացրեց իր նոր՝ «Հավատա» երգը և դրա հիման վրա նկարահանած տեսահոլովակը, որի ռեժիսորը մոսկվայաբնակ Զառա Սահակյանն է, իսկ օպերատորը՝ Սուրեն Թադևոսյանը: Asekose.am-ը կապ հաստատեց երգչուհու հետ՝ զրուցելու տեսահոլովակի ստեղծման, երգի պատմության և այլ մանրամասների մասին:
 «Երգի հեղինակը՝ Ժակլին Թադևոսյանը, այս երգը գրել է շատ վաղուց, ավելի կոնկրետ այն ժամանակ, երբ նա ընդամենը 14 տարեկան է եղել: Երգը գրելուց նա հենց ի սկզբանե պատկերացրել է ինձ, պատկերացրել է, որ ես պետք է երգեմ այն: Եվ այդ ժամանակ ինձ իր հետ ծանոթացնելու համար Ժակլինը դիմել է իր քեռուն, ով աշխատում էր «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամում, բայց քանի որ նա այդ ժամանակ դեռ փոքր էր, քեռին նրան լուրջ չի վերաբերվել: Եվ հենց այս պատճառով էլ 10 տարի առաջ այդ երգն ինձ ոչ ոք ցույց չտվեց»,- պատմեց Քրիստինե Պեպելյանը:

Ինչպես նշեց երգչուհին՝ երգին «ծանոթանալու» հարցում իրեն օգնել է ընկերուհին՝ պրոդյուսեր Սոֆյա Գուլյանը.

«Որոշ ժամանակ առաջ Սոֆյան ինձ զանգահարեց և ասաց, որ մի շատ լավ աղջիկ է ճանաչում, ով ունի շատ հետաքրքիր մի երգ և ցանկություն ունի, որպեսզի այդ երգը կատարեմ հենց ես: Այդպես, մենք ծանոթացանք, ես լսեցի «Հավատա»-ն», և դրա առաջին իսկ հնչյուններից շատ սիրեցի այն»,- նշեց Քրիստինեն՝ հավելելով, որ իր համար այդքան էլ նշանակություն չունի, թե նա աշխատում է այս ոլորտում տարիների փորձ ունեցող մադու հետ, թե՝ ոչ.

«Բնականաբար, բոլորիս էլ հաճելի է աշխատել պրոֆեսիոնալների հետ, սակայն կան բացառություններ: Այս աշխարհն առաջ է շարժվում հենց այդ բացառություններով: Ի վերջո՝ բոլորս էլ մի օր սկսել ենք ինչ-որ մի բանից: Ինձ համար հատուկ նպատակ չկա երգել միայն պրոֆեսիոնալների երգերը, թեպետ Ժակլինն ինքն իրենով պրոֆեսիոնալ է, բավական երաժշտական աղջիկ է»,- նշեց երգչուհին՝ ավելացնելով, որ այս երգը ընկերուհու՝ Սոֆյայի նվերն է իրեն:

Ինչ վերաբերում է տեսահոլովակին, Քրիստինեն պատմեց, որ այն նկարահանվել է Մոսկվայում, և հենց ի սկզբանե որոշված է եղել, որ դրա ռեժիսորը պետք է լինի Զառա Սահակյանը.

«Զառայի հետ առաջին անգամ էինք աշխատում, թեև ելնելով նրանից, որ տեսահոլովակում չկամ, կատակով ասում եմ նրան, որ անգամ չգիտեմ՝ մենք միասին աշխատեցինք, թե՝ ոչ: Տեսահոլովակը սյուժետային առումով շատ հագեցած է, այն ասելիք ունի: Այստեղ կան հարցեր և պատասխաններ, այսինքն՝ տեսահոլովակում ներկայացվում են իրավիճակներ, կյանքի դժվարություններ, որոնք, այնուամենայնիվ, ունենում են իրենց լուծումները»,- նշեց Քրիստինեն՝ անդրադառնալով նաև իր՝ տեսահոլովակում չնկարահանվելու փաստին.

«Չունեինք նպատակ, որպեսզի ինձ արհեստականորեն ներգրավեինք տեսահոլովակում, քանի որ ես եթե ես նկարահանվեի տեսահոլովակում, ստիպված կլինեինք իմ մասնակցությամբ կադրերը փոխարինեինք մեկ այլ կադրերի հետ, իսկ այդ դեպքում սյուժետային գիծը կտուժեր: Եվ վերջապես, ինձ համար ինքնանպատակ չէ, որ ես բոլոր իմ տեսահոլովակներում հայտնվեմ»,- մանրամասնեց Քրսիտինեն, ապա ավելացրեց.

«Եթե նայենք մեկ այլ տեսանկյունից, ապա չեմ կարծում եմ, որ ես չկամ տեսահոլովակում. եթե այնտեղ հնչում է իմ ձայնը, նշանակում է կա նաև իմ դեմքը, չէ որ իմ դեպքը հենց իմ ձայնն է, մարդիկ ինձ իմ ձայնով են ճանաչում: Չեմ կարծում, որ «Հավատա»-ն» որևէ մեկին երկար մտածելու առիթ է տվել, թե ով է երգում երգը, որ չկա տեսահոլովակում: Հույս ունեմ, որ մարդիկ անմիջապես ճանաչել են իմ ձայնը: Այնպես որ, տեսահոլովակում երևալն ինձ համար ինքնանպատակ չէր, և եթե չեմ սխալվում՝ մեր իրականության մեջ նման համարձակ տեսահոլովակ դեռ չէր եղել»,- ժպիտով հավելեց երգչուհին:

Զրույցի ընթացքում վերջինս տեղեկացրեց, որ այս պահին մոնտաժային աշխատանքների փուլում է գտնվում իր նոր տեսահոլովակը, որը նկարահանվել է մարտ ամսին Փարիզում: Տեսահոլովակը նկարահանվել է «Կամաց-կամաց» երգի հիման վրա, որը կրկին լիրիկական է. երգի պրեմիերան կկայանա որոշ ժամանակ հետո:

Քրիստինեն անդրադարձավ նաև որոշ ժամանակ առաջ Փարիզում կայացած «Armenian Europe Music Awards Paris 2017» երաժշտական մրցանակաբաշխությանը, որի ընթացքում նա արժանացել է «Տարվա լավագույն լիրիկական երգչուհի» մրցանակին: Նրա խոսքով՝ այս փաստն իր համար շատ հաճելի անակնկալ է եղել.

««Տարվա լավագույն լիրիկական երգչուհի»-ն լավագույն լուծումն էր, որ կարող էին ինձ համար մտածել: Սա անակնկալ էր ինձ համար: Ես հատուկ որևէ մեկին չէի հարցնում իմ մրցանակի մասին, որովհետև ինձ հետաքրքիր էր, թե ինչ պետք է լինի, և հետո ասեմ, որ անվանակարգը ոչինչ չէր փոխելու ինձ մոտ, այնպես չէր, որ հատուկ մրցանակի համար էի մեկնում Փարիզ, ցանկացած պարագայում ես ներկա էի գտնվելու տվյալ մրցանակաբաշխությանը: Այսինքն՝ չկար նպատակ, որ ես միայն այս կամ այն անվանակարգի դեպքում պետք է մասնակցեի «Armenian Europe Music Awards Paris 2017»-ին»,- մեզ հետ զրույցում եզրափակեց երգչուհի Քրիստինե Պեպելյանը:

Ընդդիմադիրների համար ՏԻՄ ընտրություններում ներկայանալը շատ դժվար գործընթաց է. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ Ֆրանսիայի նախագահը համոզեց հրաժարվել Արցախից. 2027թ․ ընտրություններին ընդառաջ․ ԶաքարյանԻնչու՞ են Հայաստանի սահմաններն այսքան խնդրահարույց․ Գառնիկ Դավթյանն առաջարկում է Շաքիի դեպքը քննել նաև այս համատեքստումԺամանակն է բացահայտելու COP17-ի կազմակերպման ընթացքում Փաշինյանի կառավարության կոռուպցիոն ռիսկերըՀայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմություն Բա որ բյուջեն գումարի խնդիր չունի, ինչո՞ւ են նոր վարկեր վերցնում. Մարիաննա Ղահրամանյան Փոխանակ գումար ծախսենք անտեղի տոնակատարությունների վրա, եկեք աջակցենք նրանց, ովքեր ունեն դրա կարիքը. տեսանյութUcom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը ՔՊ-ն ԱԺ ամբիոնից հնչեցված՝ պետական միջոցների վատնման մեղադրանքներին հակափաստարկներ չներկայացրեց․ Մարիաննա Ղահրամանյան Կրթության ոլորտում շատ լարված մթնոլորտ է տիրում. Ատոմ ՄխիթարյանՊետք է ստեղծել հանրային խորհրդարան և ներկայացնել հանրության իրական պահանջները. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ով է իրականում այս վարչախմբի հիմնական արտաքին գործընկերը, և ինչում է դա արտահայտվում․ Ավետիք ՉալաբյանՀայաստանը իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում այլևս որոշիչ ձայն չունի աշխարհում. Ցոլակ ԱկոպյանՇաքիից մինչև Մեղրի ու բանակի ոչ մարտական կորուստներ․ համակարգայի՞ն ճգնաժամ անվտանգության ոլորտում․ Մարիաննա Ղահրամանյան Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ ԿարապետյանԱրագ հարցեր, անկեղծ պատասխաններ․ մեկնարկում ենք «Քաղբլից» նոր հաղորդաշարը․ տեսանյութՊայքար՝ ընդդեմ զիջումների, պայքար՝ ընդդեմ ահաբեկչության լռեցման․ պայքար՝ հանուն մեր ինքնության․ տեսանյութ«Հայոց Ազգային Բանակը պետք է դառնա գիշատիչների բանակ»․ Խաչիկ ԱսրյանԲացվել է Ակբա բանկի նոր գլխամասային գրասենյակըԱմուլսարը պետք է մնա սար․ Հրայր ԿամենդատյանՍադիկ Ազիմով․ միջազգային փորձ և թվային փոխակերպման առաջատար ԶՊՄԿ-ում Ամուլսարի շահագործումը՝ սպառնալիք Հայաստանի բնությանն ու ժողովրդին․ Գևորգ Տերտերյանի ահազանգը «Գավառի ապագան կառուցվում է այսօր»․ «Հայկական քվե»-ի թիմով կմասնակցեմ ավագանու ընտրություններինՄենք պայքարում ենք նաև ձեզ համար, ստեփանավանցինե՛ր․ «Ուժեղ Հայաստան»90 վայրկյան՝ Տիգրան Աբրահամյանի հետ․ անկեղծ զրույց՝ առանց պաշտոնական ձևակերպումներիԲանակը ֆեյսբուքյան էջ չէ, որտեղ կարելի է սուտը փաթեթավորել ու վաճառել․ Հրայր Կամենդատյան Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան Երկուշաբթի լույս չի լինիԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրեխան մեքենայում առանց աթոռակի. տուգանքը կկրկնապատկվի և կավելանա տուգանային միավորԱռաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա, որը կկարողանա գործարք կնքել․ Թրամփ1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն է․ բախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ըԳեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԱյսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան էրՄայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներըՔաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները․ Երևանում կայացել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի աշխատաժողովըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստՈւկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York TimesՄաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպանԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանունՈւկրաինական պատվիրակությունը ցնցված է և չի ցանկանում շարունակել բանակցություններըՄենք շարունակելու ենք պայքարել փոփոխությունների համար. Ուժեղ ՀայաստանԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր