Փրկարարներն ավտոկռունկի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել Արփա գետից
ՀասարակությունՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ապրիլի 13-ին, ժամը 12:15-ին ահազանգ է ստացել, որ ապրիլի 12-ին Երևան-Մեղրի ավտոճանապարհի 112-րդ կմ-ին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով Արփա գետն ընկած «ВАЗ-2110» մակնիշի 66 DD 990 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Փրկարարներն ավտոկռունկի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել և տեղադրել ավտոքարշակի վրա: