Պետեկամուտների կոմիտեում կադրային փոփոխությունները շարունակվում են.«Հրապարակ»
Հասարակություն«Հրապարակ» թերթը գրում է.
«Պետեկամուտների կոմիտեում կադրային փոփոխությունները շարունակվում են, Վարդան Հարությունյանն իր իսկ նշանակած տեսչության պետերին 1-2 ամիսը մեկ փոխում է։ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի պետ Գրիշա Սարկիսյանի բարեկամը՝ Ռուբեն Սարկիսյանը, Եղեգնաձորից տեղափոխվել Է Վանաձորի հարկային տեսչության պետ։ Նա 2 ամիս առաջ Էր Արաբկիրի հարկայինից տեղափոխվել Եղեգնաձոր։ Իսկ Վանաձորի պետը գնացել է մաքսային՝ տեղակալի պաշտոնին։ Վահրամ Բաղդասարյանի փեսայի՝ Աջափնյակի թաղապետ Արտավագդ Սարգսյանի եղբայրը՝ Կարեն Սարգսյանը, Կոտայքի հարկային տեսչության պետի պաշտոնից տեղափոխվել է Սևանի տեսչության պետ։ Վանաձորցի, բայց տարիներով «գեներալների հետ քյալլա տվող» Արմավիրի հարկայինի պետ Արթուր Եթիմյանն Էլ, որ 2016թ. դեկտեմբերին նշանակվել Էր Իջևանի հարկային տեսչության պետ, տեղափոխվել Է Գյումրի»։
Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում։