Իբրահիմովիչ. Իմ շնորհիվ Եվրոպայի լիգան դարձել է Չեմպիոնների լիգա
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը բելգիական «Անդերլեխտի» դեմ Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակիչի առաջին խաղից հետո կիսվել է տպավորություններով:
«Եվրոպայի լիգան Չեմպիոնների լիգա դարձավ այն պահին, երբ ես այս մրցաշարի խաղում դուրս եկա խաղադաշտ»,- հարձակվողի խոսքը մեջբերում է Ladbrokes-ը:
Հիշեցնենք, որ Բրյուսելում խաղն ավարտվել էր 1:1 հաշվով, իսկ անգլիական ակումբի գոլը խփել էր Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: