Իսկ ով է «ՍԱՍ»-ի Արտակի դեմ կոմպրոմատի պատվիրատուն
Վերլուծական«ՍԱՍ» գրուպի այսպես կոչված ժողովի ձայնագրությունը, որը լրատվական բում դարձավ հայաստանյան բոլոր լրատվական հարթակներում, հիրավ նողկալի է: Այս ձայնագրությունը, ինչպես օրեր առաջ տնօրենների սկանդալը, ցույց է տալիս, թե իրականում ինչ պատկեր են ունեցել անցած խորհրդարանական ընտրությունները:
Սակայն այստեղ առավել հետաքրքիր է այն հարցը, թե ով է ձայնագրության հեղինակը: Կարող են իհարկե կարծիքներ հնչել, թե այդ ժողովին մասնակցել է թաքնաված ընդդիմադիր մի քաղաքացի, որն էլ ձայնագրել է ամբողջ ժողովի կամ ավելի ճիտ կլինի ասել ձայնահավաքության ընթացքը, սակայն այդուհանդերձ, այս տարբերակը մեծ հավատ չի ներշնչում:
Բանն այն է, որ ձայնագրությունն ինքին կոմպրոմատ է «ՍԱՍ»-ի Արտակի դեմ, իսկ նման կոմպրոմատային գործելակերպը հատուկ է հենց հանրապետականներին: Թերևս այստեղ նույնպես աշխատել է այս նույն մեխանիզմը, որը կարող ենք համարել ռեյտինգային ընտրակարգի հետաքրքիր դրսևորումներից մեկը, քանի որ հանրապետականներն սկսել են արդեն կոմպրոմատներ հավաքել միմյանց դեմ: Անշուշտ միանշանակ նման բան պնդել մենք չենք կարող, սակայն թերևս առաջիկայում կերևա, թե ով է թիմակիցներից աշխատում Արտակ Սարգսյանի դեմ:
Սրանից, իհարկե, որևէ փոփոխություն ակնկալել չի կարելի, քանի որ ինչպես ասում է սժողովրդական առածը, նրանք բոլորն էլ նույն սանրի կտավ են:
Միքայել Գալստյան