Երևան, 28.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով Եկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա Սողոմոնյան Նույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք Չալաբյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան» Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե» «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ Եռաբլուրում Ոչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան» 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան


Արցախի խորհրդարանի նախագահն ընդունել է ՀՀ երիտասարդական խորհրդարանի ֆրանկոֆոն անդամներին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ապրիլի 14-ին ընդունել է ՀՀ ԱԺ պատգամավոր, Ֆրանկոֆոնիայի Խորհրդարանական Վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանի գլխավորությամբ Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության Ֆրանկոֆոն երիտասարդական խորհրդարանի անդամներին:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, ողջունելով ներկաներին՝ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը կարևորել է ֆրանկոֆոն երիտասարդների ճանաչողական այցն Արցախ և ընդգծել խմբի պահանջված դերակատարությունը՝ միջխորհրդարանական կապերի զարգացման գործում:

«Ձեր շուրջը համախմբելով ձեր հասակակիցներին, ընկերներին՝ դուք հնարավորություն ունեք ընդլայնել այն շրջանակը, որն աջակից կդառնա մեր ընդհանուր գործին և կնպաստի մեր նպատակների իրականացմանը՝ Արցախի միջազգային ճանաչման, մեր երկրամասն արտաքին աշխարհին ներկայացնելու, հայ-ֆրանսիական ավանդական բարեկամությունը զարգացնելու կտրվածքով»,- նշել է Աշոտ Ղուլյանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մարգարիտ Եսայանը նշել է, որ կարևորում է Հայաստանի ԱԺ ֆրանկոֆոնիայի երիտասարդական պառլամենտի ներկայացուցիչների այցն Արցախ՝ տեղում իրավիճակին հաղորդակից լինելու տեսանկյունից, ինչը հնարավորություն կտա նրանց հետագայում առավել հավաստի տեղեկություններով հանդես գալ եվրոպական կառույցներում կամ օտարազգի իրենց ընկերների հետ շփման ընթացքում:

Խոսելով ֆրանկոֆոնիայի միջազգային ծրագրերին Արցախի ֆրանկոֆոն երիտասարդների ներգրավվածության մասին՝ ՀՀ Ֆրանկոֆոն երիտասարդական խորհրդարանի անդամ Շիրազ Հովակիմյանը կարծիք է հայտնել, որ Արցախը բոլոր հնարավորություններն ունի ներգրավվելու ֆրանկոֆոն երկրի միջավայր և երիտասարդների խնդիրն է Արցախը ներկայացնել որպես ֆրանկոֆոն արժեքներ կրող երկիր:

Այնուհետև, ԱԺ նախագահը անդրադարձել է ինչպես Հայաստանի և Արցախի արտաքին ու ներքին քաղաքական զարգացումներին, այնպես էլ Ֆրանսիայի հետ պատմական և ներկայիս համագործակցությանը, քննարկվել են նաև երկուստեք փոխգործակցության հեռանկարները և ուրվագծվել կոնկրետ անելիքները:

Հանդիպմանը մասնակցել է նաև ԱԺ պատգամավոր, Ղարաբաղ-Ֆրանսիա բարեկամության շրջանակի անդամ Լեռնիկ Հովհաննիսյանը:

Երեկոյան ԱԺ նիստերի փոքր դահլիճում տեղի է ունեցել Արցախի և Հայաստանի Ֆրանկոֆոն երիտասարդների հանդիպումը, որի ընթացքում ստորագրվել է համատեղ հուշագիր: Հուշագրում մասնավորապես ասված է.

«Մենք՝ Հայաստանի Հանրապետության Երիտասարդ Ֆրանկոֆոնների պառլամենտի անդամներս, վստահ ենք, որ Արցախի մեր գործընկերները կարող են նպաստել Արցախի Հանրապետության՝ Ֆրանկոֆոնիայի մեծ ընտանիքի լիարժեք անդամ դառնալուն և մեր աջակցությունն ենք հայտնում մեր գործընկերներին պառլամենտի հիմնման և կայացման պատասխանատու գործում»:

ՀՀ Ֆրանկոֆոն երիտասարդական խորհրդարանի անդամներն Արցախ այցելելու երկրորդ օրը սկսել են Ստեփանակերտի թիվ 1 դպրոց այցելությամբ, որտեղ ներկա են գտնվել ֆրանսերենի ուսուցանման դասերին և ծանոթացել ֆրանկոֆոն աշակերտների հետ:

Օրվա երկրորդ կեսին խումբն ուղևորվել է Արցախի Պաշտպանության բանակի զորամասերից մեկը, շփվել զինանձնակազմի հետ, ծանոթացել նրանց առօրյային, այնուհետև այցելել Շուշի և շրջել քաղաքի տեսարժան վայրերով:

Բնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանՀպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանԿոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորՄեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովԵկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանՆույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան «Մեկ in Մեկ»․ նոր կատակերգության պրեմիերան՝ հայտնի դեմքերի անսպասելի կերպարներով Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ Հայաստան