Ռոզա Ծառուկյանը կրկին Գյումրի էր այցելել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը գյումրեցի 16 անօթևան ընտանիքի նոր բնակարան է նվիրաբերել: «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը, հավատարիմ մնալով որդեգրած սկզբունքներին, Մայրության ու գեղեցկության տոնի կապակցությամբ երեխայի սպասող 16 անօթևան ընտանիքների Գյումրիում նոր բնակարաններ էր նվիրաբերել: Ռոզա Ծառուկյանն, ով օրեր առաջ անձամբ էր այցելել Գյումրի ու արդեն իսկ սեփականատերերին հանձնել բնակարանների բանալիները ` պարգևելով անօթևան ընտանիքների անդամներին մեծ ուրախություն ու հոգու ջերմություն, այսօր արդեն նրանց հետ հետ բնակարանամուտն է տոնում: