Գարնան ամենաթրենդային սանրվածքը. միկրոչոլկա (Photo)
LifestyleՀամաշխարհային նորաձեւության ցուցադրությունները մեզ ուրախացրել են նոր սանրվածքներով՝ սիրված ձիու պոչով, դիմահարդարման նոր տեխնիկաներով, որոնց արդեն անդրադարձել ենք։ Թվում էր անգամ, որ թրենդներն ավելի շատ են, քան մենք կարող ենք փորձարկել. oրինակ՝Gucci եւ Rochas նորաձեւության տները որոշել են, որ մեզ պակասում է չոլկան։
Նկատենք, որ ալիքավոր, ճակատը ծածկող չոլկաներին փոխարինելու են գալիս վայրի, գերկարճ չոլկաները։ Հիշում եք չէ՞ 2000-ականների կերպարները։
Իհարկե այս սանրվածքը ոչ բոլորին է սազում. այն համարձակների համար է։

Այսպիսով, եթե երբեւէ չոլկա չեք ունեցել ու ուզում եք վառ կերպարանափոխություն, ապա կարող եք փորձարկել նոր այս սեզոնի թրենդային սանրվածքը՝ կարճ չոլկան։
Այն, իհարկե, անսովոր է դիտվում, սակայն չափից դուրս ոճային է ու տարբերվող։


Այսպիսով, կարճ չոլկան ամբողջությամբ բացում է ճակատը եւ ընդգծում դիմագծերը եւ պարտադրում խնամք։ Չի կարելի պարզապես կարճ կտրել առջեւի մազափունջն ու հայտարարել, թե ունեք ամենաթրենդային սանրվածքը։
Հոնքերն այս դեպքում շատ կարեւոր են. դրանք պետք է չափից դուրս խնամված լինեն, ոչ շատ հաստ, առանձնանան։ Սանրվածքը գեղեցիկ է դիտվում բաց մազերի վրա։ Հավատացեք Rochas հեղինակավոր բրենդի ոճաբաններին.


