Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում. Թինա Կանդելակիի հերթական գրառումը Մխիթարյանի մասին
Lifestyle«Матч ТВ»-ի պրոդյուսեր Թինա Կանդելակին ֆեյսբուքի իր էջում նոր գրառում է կատարել՝ Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ:
Հայտնի հաղորդավարուհին տեղադրել է Մխիթարյանի նկարն ու այն ուղեկցել Պարույր Սևակի «Քիչ ենք, բայց հայ ենք» բանաստեղծությամբ.
⚽️
Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում:
Մենք մեզ ո՛չ ոքից չենք գերադասում:
Պարզապես մենք էլ պի՛տի ընդունենք‚
Որ մե՛նք‚ միայն մե˜նք Արարատ ունենք‚
Եվ որ այստեղ է՝ բարձրիկ Սեւանում‚
Երկինքը իր ճիշտ պատճենը հանում:
Պարզապես Դավիթն այստեղ է կռվել:
Պարզապես Նարեկն այստեղ է գրվել:
Պարզապես գիտենք ժայռից վանք կերտել‚
Քարից շինել ձուկ‚ եւ թռչուն՝ կավից‚
Ուսուցմա՛ն համար եւ աշակերտե˜լ
եղեցկի՛ն‚
Բարու՛ն‚
Վսեմի՛ն‚
Լավի˜ն…
Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում:
Մենք մեզ ո՛չ ոքից չենք գերադասում:
Պարզապես մենք էլ պի՛տի ընդունենք‚
Որ մե՛նք‚ միայն մե˜նք Արարատ ունենք‚
Եվ որ այստեղ է՝ բարձրիկ Սեւանում‚
Երկինքը իր ճիշտ պատճենը հանում:
Պարզապես Դավիթն այստեղ է կռվել:
Պարզապես Նարեկն այստեղ է գրվել:
Պարզապես գիտենք ժայռից վանք կերտել‚
Քարից շինել ձուկ‚ եւ թռչուն՝ կավից‚
Ուսուցմա՛ն համար եւ աշակերտե˜լ
եղեցկի՛ն‚
Բարու՛ն‚
Վսեմի՛ն‚
Լավի˜ն…
