Էմմա Ուոթսոնը նշում է ծննդյան 27-ամյակը․ Հարի Փոթերի ընկերուհու բեմական եւ առօրյա ամենաոճային կերպարները (ֆոտո)
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Հարի Փոթերի ամենահամարձակ եւ խելացի ընկերուհուն՝ Հերմիոնա Գրեյնջերին մարմնավորող դերասանուհի Էմմա Ուոթսոնը նշում է ծննդյան 27-ամյակը։
Բրիտանացի դերասանուհին «Հարի Փոթեր» ֆիլմում սկսեց նկարահանվել 1999 թ-ին՝ 9 տարեկան հասակում։ Նախքան այդ՝ Ուոթսոնը հանդես էր գալիս դպրոցական ներկայացումներում։
Ֆիլմում նկարահանվելուց հետո Էմման ոչ միայն ձեռք բերեց ճանաչում եւ երկրպագուներ, այլեւ որպես հոնորար ստացավ 10 միլիոն ֆունտ ստերլինգ։
2009 թ-ին նա ընդգրկվեց Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենաշատ վարձատրվող դերասանուհի։
Էմմա Ուոթսոնի վերջին շրջանի հաջողություններից մեկը «Գեղեցկուհին եւ հրեշը» ֆիլմում նկարահանվելն է, որտեղ նա մարմնավորում է գլխավոր հերոսուհուն՝ Բելլին։
Բացի տաղանդից, էմման ունի հետաքրքիր ոճ։ Նա հիմնականում նախընտրում է դասական հագուստ։ Էմմայի ոճային կերպարներին ծանոթանալու համար առաջարկում ենք դիտարկել նրա առօրյա եւ բեմական look-երից մի քանիսը․

Առօրյայում Էմման նախընտրում է դասական ոճի բաճկոններ, ջինսեր, լայնեզր բլուզներ...


Կարմիր գորգին Էմմային հիմնականում կտեսնեք մինչեւ ծնկները հասնող կիսաշրջազգեստներով, որոնք դերասանուհին նախընտրում է համարել դասական ոճի բաճկոններով, զուսպ դիմահարդարմամբ եւ դրամատիկ սանրվածքով։




Ոչ միշտ, բայց Էմման էլ երբեմն ցնցում է շքեղ՝ մինչեւ հատակը հասնող լայնեզր զգեստներով։


