Քայլի Ջեները պատրաստվում է զվարճանալ Կոաչելլայի փառատոնին՝ առանց ռեփեր Tyga-ի
LifestyleՔայլի Ջեները Կոաչելլայի փառատոնին ժամանել է Քարդաշյան-Ջեներ ընտանիքի անձնական օդանավով:

Ռեալիթի շոուի աստղը 200 հազար այցելուների հետ կվայելի երաժշտական փառատոնը, որի գլխավոր աստղերն այս տարի կլինեն Լեդի Գագան եւ Քենդրիկ Լամարը:
18-րդ փառատոնի ընթացքում ելույթ կունենան նաեւ The XX-ը, Empire Of The Sun-ը, Phantogram-ը, Crystal Castles-ը, Father John Misty-ն, Bon Iver-ը, Future-ը, Gucci Main-ը, DJ Snake-ը, Two Door Cinema Club-ը, Bastille-ը, Lorde-ը, New Order-ը, Future Islands-ը, Thundercat-ը եւ Հանս Ցիմերը:


Քայլին իր Instagram-ում մի քանի նոր լուսանկար է հրապարակել՝ ի ցույց դնելով կերպարը, որով պատրաստվում է ներկայանալ փառատոնին։
Ի դեպ, 19-ամյա աստղի նախկին ընկերը՝ ռեփեր Tyga-ն, ընկերների հետ նույնպես ժամանել է փառատոնին։

