Իսկոն հաղթական գոլը նվիրել է փոքրիկ աղջկան և նրա խուլ ծնողներին (տեսանյութ)
ՍպորտՀայտնի է, թե ինչու «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն Խիխոնի «Սպորտինգի» հետ խաղում 90-րդ րոպեին հեղինակած գոլը տոնեց երկու ժեռքի մատներով ցույց տված ժեստով:
Իսպանական «Sport.es» ինտերնետ-պարբերականի հաղորդմամբ, ինքնագիր-սեսիայի ժամանակ Իսկոն ծանոթացել է մի փոքրիկ աղջկա և նրա խուլ ծնողների հետ:
Շփման ժամանակ աղջիկը Իսկոյին ժեստ է ցույց տվել, որով նա իր ծնողներին հայտնում է «Ես ձեզ սիրում եմ»: Աղջիկն Իսկոյին նաև խնդրել է լուսանկարվել՝ ցուցադրելով այդ ժեստը:
Իսկոն լուսանկարվել է, իսկ օրեր անց այդ կերպ տոնել հաղթական գոլը.