Լևանդովսկին Ռեալի հետ խաղից առաջ վերադարձել է Բավարիայի ընդհանուր խումբ
ՍպորտՄյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին վերադարձել է ընդհանուր խումբ:
Լեհաստանի հավաքականի ֆուտբոլիստն ապաքինվել է ուսի վնասվածքից:
«Ամեն ինչ կարգին է և գոհ եմ, որ այսօր կարողացա մարզվել: Ամեն ինչ լավ է»,- ասել է Լևանդովսկին:
Սպասվում է, որ հարձակվողը կկարողանա մասնակցել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի` Մադրիդի «Ռեալի» հետ պատասխան հանդիպմանը: