Մոուրինյու. Լրացուցիչ հաճույք չեմ ստանում Չելսիին հաղթելուց
ՍպորտԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է «Չելսիի» նկատմամբ տարած հաղթանակը Պրեմիեր լիգայի 33-րդ տուրում:
«Հանգիստ չէինք տվել ֆուտբոլիստներին Եվրոպա լիգայի խաղից առաջ, այլ ընտրեցինք լավագույն կազմը: Անգլիայի Գավաթի քառորդ եզրափակչում նույն մարտավարությամբ էինք առաջնորդվում, սակայն ֆուտբոլիստի հեռացումը «Չելսիին» առավելություն տվեց:
Գիտեինք, որ նման ոճով խաղը բարդ է լինելու նրանց համար: «Չելսին» Անգլիայի լավագույն հակագրոհներ անցկացնող թիմն է, սակայն նրանց շատ լավ պահեցինք: Շատ ուրախ եմ տղաների համար:
Ուրախ եմ, ոչ թե նրա համար, որ հաղթեցինք «Չելսիին», մեզ պարզապես երեք միավոր էր պետք: Լրացուցիչ հաճույք չեմ ստանում նրանց հաղթելուց»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է «BBC Sport»-ը: