Երևանում բախվել են Infiniti-ն ու Газ 32213-ը. կան վիրավորներ
ՀասարակությունShamshyan.com-ը գրում է.
Երեկ՝ ապրիլի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում Արշակունյաց պողոտայի 16 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ՝ 30-ամյա Հարություն Մովսիսյանի վարած Infiniti մակնիշի 02 AM 020 համարանիշի և 54-ամյա Հրաչյա Գրիգորյանի վարած Газ 32213 մակնիշի 0792 Տ համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վերջինի ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 56-ամյա Գրետա Շահնազարյանը, 81-ամյա Ջեմմա Գրիգորյանը և 79-ամյա Անիկ Ասատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Շարունակությունը՝ այստեղ: