ՀՅԴ-ական ռեյտինգային թեկնածուն ինքն իրեն նախարարի պաշտոն է տվել
ՔաղաքականORER.am-ին հասած հավաստի տեղեկությունների համաձայն՝ «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնի (որն ավելի հայտնի է Արեշի ծննդատուն անունով) տնօրեն Լևոն Գրիգորյանը, ով խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՅԴ-ի կողմից 4-րդ ընտրատարածքում առաջադրված ռեյտինգային թեկնածու էր, ընտրությունների ժամանակ քիչ ձայներ է հավաքել և, բնականաբար, չի ընտրվել ԱԺ պատգամավոր:
Այս ամենից, սակայն, նա բոլորովին էլ չի ընկճվել: Ընդհակառակը, իր շրջապատում հայտարարել է, որ թեև չի հաջողվել այնքան ձայն հավաքել, որ պատգամավոր ընտրվի, բայց իրեն ավելի յուղոտ ապագա է սպասվում:
Մտերիմներին նա ասել է, որ օրերս նրան պաշտոն են տալու, և ո՛չ ավել, ո՛չ պակաս՝ նա դառնալու է ՀՀ առողջապահության հաջորդ նախարարը:
Ա.Գ.