Զիդանը չի հաստատել, որ Ֆլորենտինո Պերեսը որոշել է նրան պահել «Ռեալում»
ՍպորտՖրանսիացի մասնագետ Զինեդին Զիդանը չի հաստատել լուրերը, որ հաջորդ մրցաշրջանում կշարունակի զբաղեցնել Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնը: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը 44-ամյա Զիդանին հայտնել է, որ նա մնալու է իր պաշտոնում:
«Ակումբի ղեկավարության հետ չեմ քննարկել այդ հարցը: Կենտրոնացած եմ միայն ամենօրյա աշխատանքի վրա»,- Զիդանի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ «Ռեալի» հետ Զիդանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2018 թվականի ամառը: