Քորթնի Քարդաշյանը դարձավ 38 տարեկան. հայտնի հայուհու TOP 10 ամենասեքսուալ look-երը (ֆոտո)
LifestyleԱմերիկյան հեռուստատեսության ամենահայտնի աստղերից մեկը՝ Քորթնի Քարդաշյանը, այսօր՝ ապրիլի 18-ին, նշում է ծննդյան 38-ամյակը:
Ինչպես իր քույրերը՝ Քիմը, Քլոեն, Քենդալն ու Քայլին, Քորթնին եւս մեծ ճանաչում ձեռք բերեց Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի շնորհիվ, որի մեկնարկը տրվեց 2007 թ-ին: Դրան հաջորդեցին առանձին նախագծերը՝ Kourtney and Khloe Take Miami եւ Kourtney and Kim Take New York:
Քորթնին եւ քույրերը մեր օրերում նորաձեւության աշխարհի ամենահայտնի ներկայացուցիչներից են: Նրանք այս ոլորտը գրավել են իրենց ճաշակի եւ համարձակության շնորհիվ՝ ապացուցելով, որ նորաձեւության մեջ կարող են հաջողության հասնել նաեւ կլորիկ բարեմասնություններ ունեցող կանայք եւ որ կինը պետք է սիրի իր մարմինն այնպիսին, ինչպիսին այն կա:
Մենք առանձնացրել ենք Քորթնիի ամենաօրիգինալ եւ սեքսուալ կերպարներից 10-ը, որոնք ապացուցում են, որ այս հայուհին ունի ընդգծված ճաշակ եւ նախանձելի ինքնավստահություն:







![]()

