Վարձակալության հանձնելուց առաջ նախ պետք է դուրս գալ քարանձավներից
ՎերլուծականՎարչապետի թեթև ձեռքով շրջանառության մեջ դրված «մշակույթի կապիտալիզացիա» արտահայտությունը սկսում է ավելի ու ավելի հետաքրքիր կերպով առարկայանալ: Օրեր առաջ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հայտարարել էր, որ Հայաստանի քարանձավները հնարավոր է հանձնվեն վարձակալության՝ տուրիզմի զարգացման նպատակի համար: Թե ինչպես, ինչ պայմաններով է կատարվելու այս գործընթացը դեռ պարզ չէ, սակայն ակնհայտ է, որ հիմքում դրված է արդեն ծեծված մշակույթի կապիտալիզացիան:
Միգուցե մշակույթի նախարարը բավական հետաքրքիր բան է մտածել, այս տեսանկունից թերևս պետք չէ կանխակալ վերաբերմունք դրսևորել և միանգամից քննադատել: Սակայն մյուս կողմից, ինչպես ասում են, աչքը տեսածից է վախենում, ուստի, հարց է առաջանում՝ կա՞ արդյոք երաշխիք, որ այս նախաձեռնության արդյունքում անդառնալի վնաս չի հասցվի երկրի բնական և հնագիտական հուշարձաններին:
Սա հարց է, որի պատասխանը դեռ չի երևում, որովհետև այլաբանորեն ասած՝ այս կերպով քարանձավները տուրիզմի հետաքրքրության թիրախ դարձնելուց առաջ գուցե պետք է նախ և առաջ դուրս գալ քարանձավներից, ապա նոր մտածել դրանք շահագործելու մասին:
Տիգրան Դավթյան