«Արթիկ» ՔԿ հիմնարկի կալանավորի ծխախոտի տուփից հայտնաբերվել է դարչնագույն զանգված պարունակող փաթեթ
ՀասարակությունՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները ապրիլի 18-ին` ժամը 14:15-ի սահմաններում Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից հիմնարկ վերադարձած կալանավորված անձ Ս. Պ.-ի անձնական զննությամբ վերջինիս գրպանում եղած ծխախոտի տուփի միջից հայտնաբերել են 1,4 գրամ ընդհանուր քաշով դարչնագույն զանգված պարունակող փաթեթ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապե րի բաժնից:
Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:
Նախապատրաստվում են նյութեր: