Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում
ՀասարակությունՀՀ տրանսպորտի,կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 19-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում, Տիգրանաշենի լեռնանցքում եւ Սպիտակի ոլորաններում՝ ձնախառն անձրեւ:
ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից եւ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: