Նոյերը ոտքի կոտրվածք է ստացել «Ռեալի» հետ խաղում
ՍպորտՄյունխենի «Բավարիայի» գերմանացի դարպասապահ Մանուել Նոյերը ոտքի կոտրվածք է ստացել Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում, հայտնում է ակումբի կայքը:
Դա տեղի է ունեցել 109-րդ րոպեին, երբ «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խաղից դուրս վիճակից խփել էր դաշտի տերերի երրորդ գոլը: Մյունխեն վերադառնալուց հետո գերմանացի դարպասապահը կանցնի մանրակրկիտ բուժհեռազոտություն, որից հետո հայտնի կդառնա նրա վերականգնման ստույգ ժամկետը: