Մոնտե Կարլո. Կարեն Խաչանովը պարտվեց եւ չի հանդիպի Ջոկովիչին
ՍպորտՄոնտե Կարլոյում ընթացող թենիսի «Մանթերս-1000» մրցաշարի երկրորդ շրջանում ռուսաստանցի Կարեն Խաչանովը պարտվել է իսպանացի Պաբլո Կարենյո-Բուստային եւ լքել պայքարը: 1 ժամ 28 րոպե տեւած մրցախաղում գրանցվել է 6:4, 6:4 հաշիվը:
Հիշեցնենք, որ առաջին շրջանում Կարեն Խաչանովը 6:2, 6:4 հաշվով առավելության էր հասել ֆրանսիացի Նիկոլյա Մայուի նկատմամբ: Կարենյո-Բուստային հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը: