Վիդալ. Երբ «Ռեալը» վախեցավ, մրցավարը սկսեց շոուն
ՍպորտՄյունխենի «Բավարիայի» չիլիացի կիսապաշտպան Արտուրո Վիդալը մեկնաբանել է Մադրիդի «Ռեալից» 2:4 հաշվով կրած պարտությունը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում:
«Երբ «Ռեալը» վախեցավ, մրցավարը սկսեց շոուն: Չեմպիոնների լիգայում նման բան պետք է չլինի: Մենք դա զգացինք մեր մաշկի վրա եւ ունենք շատ հարցեր:
Ցանկանում էինք դուրս գալ եզրափակիչ, սակայն այս մակարդակի խաղի ելքը վճռեց մրցավարը: Նա թույլ տվեց մի շարք սխալներ եւ մեզ դուրս թողեց Չեմպիոնների լիգայից: Երբ մրցավարներն այսպես նվաստացնում են մեզ, շատ բարդ է համակերպվել: Դա շատ է զայրացնում»,- Վիդալի խոսքը մեջբերում է The Guardian-ը:
Հիշեցնենք, որ Մադրիդում կայացած խաղի գլխավոր մրցավար Վիկտոր Կաշային 84-րդ րոպեին 1:2 հաշվի ժամանակ կարմիր քարտ էր ցույց տվել Արտուրո Վիդալին, իսկ լրացուցիչ ժամանակում «Ռեալը» խփել էր 3 գոլ եւ դուրս եկել կիսաեզրափակիչ: Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն լրացուցիչ ժամանակում «Ռեալի» երկրորդ գոլը խփել էր ակնհայտ խաղից դուրս վիճակից: