ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ
ՏնտեսությունՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ ապրիլի 19-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.40 դրամով և կազմել 485.47 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 2.83 դրամով և կազմել 520.52 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 8.66 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 12.89 դրամով և կազմել 623.00 դրամ:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինը նվազել է 97.68 դրամով և կազմել 19962.13 դրամ: Արծաթի գինը նվազել է 2.43 դրամով և կազմել 287.5 դրամ: Պլատինի գինն աճել է 143.55 դրամով և կազմել 15374.1 դրամ: